Rumels Management Solutions

Մեր մոտեցումը հաճախորդակենտրոն է, ուղղված է անհատականացված բիզնես լուծումների առաջարկմանը: Ձեր բիզնեսի մանրակրկիտ ուսումնասիրության հիման վրա՝ մենք առաջարկում ենք անհատական լուծումներ, որոնց կիրառման շնորհիվ էականորեն բարձրանում է բիզնեսի գործունեության արդյունավետությունը և շահութաբերությունը:

Ստեղծման օրվանից ի վեր ընկերությունը զբաղված է իր հաճախորդների արտադրողականությունը և շահութաբերությունը բարձրացման վրա: Մենք օգնում ենք ընկերությունների ղեկավարությանը պարզ և արագ բիզնես որոշումներ կայացնել, որոնք կլինեն համահունչ ընկերության կողմից որդեգրած ռազմավարությանը:

Մենք սերտորեն համագործակցում ենք յուրաքանչյուր ընկերության տնօրեն(ներ)ի և առանցքային աշխատակիցների հետ` պարզելու համար ընկերության ներքին գործընթացների կառուցվածքը և ներքին վերահսկողական համակարգերի աշխատանքը։ Այս գործընթացի միջոցով մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում, մշակում նորարարական լուծումներ, ներկայացնում առաջարկություններ բարելավման համար և առաջարկում աջակցություն ու ստանձնում լիակատար պատասխանատվություն յուրաքանչյուր գործունեության իրականացման համար:

սկսած 2013

Rumels management solutions

Rumels management solutions-ը մասնագիտացված խորհրդատվական ընկերություն է։ 2013թ. ընկերությունը հիմնադրել է Ռուբեն Մելիքյան -ը։Վերջին 15 տարիների ընթացքում, Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու, ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում` ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին և արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առևտուր, հանքաարդյունաբերություն և բանկային համակարգ: Ռ. Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է և Oxford համալսարանի շրջանավարտ (Executive MBA):

Rumels management solutions աջակցում է իր հաճախորդներին՝ ռազմավարության մշակման, գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև ֆինանսական ոլորտի խնդիրների լուծման մեջ:

Առաքելություն, Տեսլական և Արժեքներ

Մեր Առաքելությունը

Մեր առաքելությունը պարզ է։ Աջակցել հաճախորդներին հասնելու իրենց բիզնեսի նպատակներին՝ տրամադրելով նորարարական, շուկայում առկա լավագույն խորհրդատվություն, ՏՏ լուծումներ և ծառայություններ` դարձնելով մեզ հետ համագործակցությունը հաճելի և արդյունավետ։

Մեր Տեսլականը

Դառնալ Հայաստանում խոշոր, ՓՄՁ բիզնեսների համար լավագույն ու ճանաչված խորհրդատվական ընկերություն: Մենք հավատում ենք, որ կհասնենք մեր տեսլականին՝ տրամադրելով մեր հաճախորդներին շուկայում առկա լավագույն բիզնես և ֆինանսական խորհրդատվական լուծումներ՝ կազմակերպությունների առավել արդյունավետ համագործակցության, արհեստավարժության և հաճախորդների բացառիկ սպասարկման միջոցով:

Մեր Արժեքները

Ազնվություն - Մենք մեր աշխատանքում առաջնորդվում ենք էթիկայի կանոններով
Անկախություն - Մենք պահպանում ենք անկախության և օբյեկտիվության պահանջները
Նորարարություն - Մենք առաջարկում ենք շուկայում առկա հնարավորինս նորարական բիզնես լուծումներ